96815 դիտում
21:55 09-04-2017
Վանդալիզմ Երևանում. միայն թուրքը այս ձև կվարվեր բնության նկատմամբ. ստահակները ոչնչացրել են 23 հաստաբուն և առողջ ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ են իրականացրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել են 23 ծառ, որոնք բարդի են եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հասցված վնասը կազմում է մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ:
Այս տեղեկությունը այս պահին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում պարզում են:
Գ. Շամշյանի տեղեկություներով, ծառերի սպանդը հայտնաբերել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+