Մոսկվայում մահացել է հայտնի տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն
Երեկ՝ ապրիլի 8-ին, մահացել է տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նա վախճանվել է 86 տարեկանում՝ ՌԴ մայրաքաղաքում։ Նրա դուստրը հայտնել է, որ մահը վրա է հասել տարիքի և տարբեր խրոնիկական հիվանդությունների պատճառով։
Գեորգի Միխայլի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Նա եղել է ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։