«Վերջ՝ քաղաքական հալածանքներին», «Ազատություն», «Հրաժարական». Բաքվում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում
Բաքվում Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդը հակակառավարական հանրահավաք է կազմակերպել ընդդեմ կոռուպցիայի և քաղբանտարկյալների ազատության պահանջով: Ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները, հայտնում է [url=http://www.ekhokavkaza.com/a/28418263.html]ekhokavkaza.com[/url] կայքը:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը նախազգուշացրել է ընդդիմադիրներին, որ հանրահավաքի ժամանակ պետք է հնչեն միայն քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված կարգախոսներ, և սադրանքների դեպքում հանրահավաքի մասնակիցները պատասխանատու կլինեն օրենքի առաջ:
Հանրահավաքի կազմակերպիչները պահանջել են չեղարկել Մեհրիբան Ալիևային փոխնախագահ նշանակելու որոշումը: Հավաքին մասնակցել է մոտ 3 հազար մարդ: Մասնակիցները պարզել են «Ոչ թալանին», «Վերջ քաղաքական հալածանքներին», «Ո՛չ կոռուպցիային», և վանկարկել են «Ազատություն», «Հրաժարական» կարգախոսները:
Հակակառավարական հանրահավաքի ընթացքում բախումներ, միջադեպեր չեն գրանցվել: