Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը:
Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին:
Քաղաքապետարանն այսօր հայտարարությամբ տեղեկացրեց, որ այն ընդունվել է ի գիտություն: