3341 դիտում
14:54 07-04-2017
Հողօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված խոչընդոտները պահանջում են օրենսդրական լուծում
Ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման ժամանակ ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրականացրել է միջազգային փորձի համալիր ուսումնասիրություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաարների նախարարությունից։
Մասնավորապես ուսումնասիրվել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Չինաստանի, ԱՊՀ մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի փորձը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մշակված «Հողի օտարման և հարկադիր վերաբնակեցման մասին» կատարողական ստանդարտը, որով կարգավորվում են հողօգտագործողների փոխհատուցման խնդիրները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, միջազգային փորձը համադրվել է Հայաստանի օրենսդրության և ոլորտային իրավական ակտերի հետ։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ մեկտեղ հողօգտագործման իրավունքի տրամադրման հարցը Հայաստանում հնարավոր կլինի լուծել միջազգային լավագույն փորձի հիման վրա՝ մի շարք օրենդրական փոփոխություններ կատարելուց հետո:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ։ Շուշանիկ Քերոբյանի կարծիքով, ակնկալվող օրենսդրական փոփոխությունները պետք է բխեն արդեն իսկ շրջանառության մեջ դրված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգից:
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
23:30 24-07-2024
Աջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել
906 դիտում
17:25 21-05-2015
Կկարգավորվեն հողօգտագործման խնդիրները
1010 դիտում
20:27 22-02-2016
Ամփոփվել են քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին