211652_close_icon

Ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները. «Ժամանակ»

views-count8900 դիտում article-date 10:32 07-04-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել Է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու Է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Նրա նշանակումը կապված Է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր