Հայտարարում ենք արտակարգ իրավիճակ. ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում. վարչապետ
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ:
«Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է վարչապետը։
Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին, ապա խոսքը փոխանցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Ֆինանսների նախարարն անդրադարձել է տնտեսական զարգացումներին և նշել, որ կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին: