Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց. Արցախի ՊԲ
Ապրիլի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
[img]http://shamshyan.com/ups/images/0971381001491457103905808.jpg[/img]