18587 դիտում
23:00 05-04-2017
Նոնա Համբարյանի «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը «Malkhas Jazz Club»-ում. ՖՈՏՈՇԱՐՔ. EXCLUSIVE.am
«Malkhas Jazz Club»-ում տեղի ունեցավ երգչուհի Նոնա Համբարյանի «Don’t Lose Your Faith» հեղինակային երգի և տեսահոլովակի պրեմիերան:
Շնորհանդեսին ներկա էին երգչուհու ընկերները, հարազատները և այն մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել տեսահոլովակի ստեղծմանը:
«Don’t Lose Your Faith» երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիայում՝ հայտնի Monster Lab Audio կազմակերպության կողմից, մասնավորապես՝ Mastering Engineer Eric Broyhill-ի կողմից:
Դեռ մանկուց Նոնան սիրել է երգը և երաժշտությունը և ահա տարիներ անց իրականացել է երգչուհու մանկության երազանքը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազ-Վոկալ բաժնում սովորող երիտասարդ երգչուհին այժմ արդեն սովորում է որպես մագիստրոս:
Ուսումը չի խանգարել Նոնային ստեղծագործել և նոր աշխատանքեր ներկայացնել իր երկրպագուներին: Նա ներկայացրել է հայտնի երգերի cover տարբերակներ, իսկ առաջիկայում սպասվում է այլ անակնկալներ ևս, սակայն երգչուհին դրա մասին դեռ չի ցանկանում խոսել՝ թողնելով այն գաղտնի:
«Don’t Lose Your Faith» տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում՝ FD Prodaction-ի կողմից՝ Ռուբեն Շահբազյանցի աջակցությամբ:
Տեսահոլովակը մի աղջկա մասին է, ով կոչ է անում չկորցնել հավատը անգամ կյանքի ամենադժվար իրավիճակներում և առաջ շարժվել։
Ի դեպ՝ օրեր առաջ «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը իրականացվել է համաշխարհային շոու-բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող VEVO վիդեոկայքի միջոցով:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16791 դիտում
23:00 04-04-2017
«Grig Fitness Club»-ը՝ նոր հասցեում և նոր պայմաններով .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
23386 դիտում
21:14 09-06-2017
Downtown Club-ում տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայքի թվով երկրորդ՝ «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1645 դիտում
09:34 29-03-2024
Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ
1678 դիտում
14:03 28-03-2024
Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ