Ռուսաստանում ուժի մեջ են մտել ճանապարհային երթևեկության նոր կանոններ
Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել երթևեկության նոր կանոններ: Այս մասին հայտնում է RenTV-ն:
Նոր կանոնները առաջին հերթին վերաբերում են սկսնակ վարորդներին, ում վարորդական փորձը չի գերազանցում 2 տարին:
Վերջիններս, ըստ կանոնների՝ պետք է ավտոմեքենայի դիմապակուն ունենան համապատասխան նշան: Հակառակ դեպքում՝ կտուգանեն 500 ՌԴ ռուբլու չափով (մոտ 42 հազար դրամ):
Նույն չափի տուգանքի կենթարկվեն նաև այն վարորդները, ովքեր ավտոմեքենայի դիմապակուն չեն փակցնի մետաղյա շիպերով ձմեռային անվադողերի առկայության մասին համապատասխան նշանը՝ ռուսերեն Ш տառով (Шипованная резина):
Ճանապարհային ոստիկանները հայտնել են, որ առաջիկա օրերին վարորդները չեն տուգանվի, այլ առայժմ միայն կնախազգուշացվեն նոր կանոնների մասին: Սակայն դա երկար չի տևի: