211652_close_icon
views-count2695 դիտում article-date 11:55 04-04-2017

Արցախցի երեք ուսուցիչներ կվերապատրասվեն Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանին, ուսուցիչներ Լուսինե Սաիյանին և Ռուզաննա Ավետիսյանին, ովքեր «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում՝ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի հրավերով մեկնելու են Բեյրութ՝ մասնակցելու ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի նախաձեռնությունը, նշեց, որ դպրոցն այդպես փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման գլխավոր մասնակիցը: Նախարարը բարի ճանապարհ մաղթեց արցախցի ուսուցիչներին : «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեիք սփյուռքի ձեր գորընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը, ներդնեիք Հայրենիքում, Արցախում», - հավելեց նախարարը:

Նմանատիպ նյութեր