211652_close_icon
views-count1778 դիտում article-date 16:07 03-04-2017

ՀՀ գլխավոր դատախազության «Թեժ գծով» ստացվել է 50 ահազանգ

2017թ. մարտի 5-ից մինչև քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 50 ահազանգ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ Դրանցից 6-ը, որոնք ստացվել են քվեարկության օրը, իրենց մեջ պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, սահմանված կարգով ուղարկվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար: Մյուս ահազանգերով քաղաքացիները խնդրել են պարզաբանումներ իրենց ընտրելու իրավունքի իրացման կարգի վերաբերյալ: Քաղաքացիներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր