Հակառակորդն ավելի քան 150 կրակոց է արձակել այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ
Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
[img]http://shamshyan.com/ups/images/0869220001491199564570553.jpg[/img]