211652_close_icon
views-count8632 դիտում article-date 21:49 02-04-2017

ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական խմբերը շրջել են Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկում են 24 կարճաժամկետ դիտորդներ: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/885217/ekhkhv-ev-evrakhorhrdarani-ditordakan-khmbery-shrjel-en-hayastani.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Բոգդան Տորկատորիուն, առաքելության բոլոր դիտորդները վեհաժողովը ներկայացնող պատգամավորներ են: «Մեր դիտորդների խմբերը դեռևս շրջում են տեղամասերում: Հնարավոր խախտումների մասին և նմանատիպ այլ տեղեկատվություն կհավաքվի և կներկայացվի վաղվա ասուլիսում»,- նշեց Տորկատորիուն` հավելելով, որ ԵԽԽՎ թիմերը գործում են ոչ թե ինքնուրույն, այլ ընդհանուր միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում: Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Ժուլիեն Քրամփսն էլ նշել է, որ իրենց առաքելությունը բաղկացած է 12 հոգուց: «Նրանք բաժանվել են երեք խմբերի, որոնք տեղաշարժվում են մայրաքաղաքում, ինչպես նաև Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: Բոլոր արդյունքները և խախտումների մասին տեղեկությունները հավաքվելու են և ներկայացվելու են միջազգային դիտորդների միասնական մամուլի ասուլիսի ժամանակ»,- նշեց Քրամփսը: Բացի ԵԽԽՎ-ից և Եվրոպական խորհրդարանից, դիտորդական առաքելություններ են իրականացնում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողոմիվի, ԱՊՀ և ԱՊՀ ջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները:

Նմանատիպ նյութեր