211652_close_icon

Հանրապետական Նովոյի ազգականը տեղափոխվեց ոստիկանություն. նա կասկածվում է կրկնակի քվեարկություն անելու մեջ

views-count43588 դիտում article-date 18:08 02-04-2017
[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել Աշոտ Կաղզվանցյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 4 դպրոցում գտնվող 16/3 ընտրատեղամասից: Նա կասկածվում է կրկնակի քվեարկություն անելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Հանրապետական կուսակցության անդամ, ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու «Արմավիրցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի կնոջ ազգականն է:

Նմանատիպ նյութեր