211652_close_icon
views-count1582 դիտում article-date 17:58 02-04-2017

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Ապրիլի 2-ին, ժամը 10:50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը (3-րդ հարկ) և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1948 թ. ծնված Ն. Ն.-ին, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: *** Ապրիլի 2-ին, ժամը 04։45-ին ահազանգ է ստացվել, որ ինքն արգելափակվել է Երևան քաղաքի Կողբացի փողոցի թիվ 3ա շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ե. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից։ *** Ապրիլի 2-ին, ժամը 01:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ անկողնում, վատառողջ վիճակում եղել է 1931 թ. ծնված Ս. Գ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նմանատիպ նյութեր