211652_close_icon
views-count21029 դիտում article-date 12:31 02-04-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր