Ընտրական տեղամասի տարածքից կասկածելի «յաշիկները» տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահապնավող հատուկ տարածք են տեղափոխվել Mercedes G500 մակնիշի 09 US 999 համարանիշի և Mercedes G500 մակնիշի 99 OF 699 համարանիշի ավտոմեքենաները:
Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները «գաի պլաշչադկա» են տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի ընտրական տեղամասերից մեկի տարածքից, այն դեպքում, երբ օրենքով արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը ըտնրատեղամաս:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաների վրայից հանված են եղել համարանիշները, որոնք ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բեռնախցիկում:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի ընտրատեղամասի տարածքում իրենց երկաթյա նժույգները չկայանեն: Հակառակ դեպքում օրինախախտների նկատմամբ կազմվելու են վարչական ակտեր, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի