211652_close_icon
views-count3298 դիտում article-date 10:53 02-04-2017

«Ժամանակը ցույց կտա». ՀՀ վարչապետն իր քաղաքացիական պարտքը կատարեց

Քիչ առաջ Երևանի 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ բարձր տրամադրություն ունի: Հարցին՝ որքա՞ն է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»: Նա հայտնեց նաև, որ քվեարկել է հանուն անվտանգության և առաջընթացի: Վարչապետը չցանկացավ կանխատեսումներ անել կոալիցիաների վերաբերյալ: Միայն նշեց, որ ցանկանում է խաղաղ և անցնցում ընտրություններ:

Նմանատիպ նյութեր