Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնան» սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում սենսացիոն պարտություն կրեց 17-րդ տեղում ընթացող «Դեպորտիվոյից»` 1:2:
ՊՍԺ-ի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակից հետո այսօր շատերը վստահ էին, որ կատալոնացիները կշարունակեն իրենց հաղթարշավը:
Սակայն «Դեպորտիվոն» գերազանց խաղ ցուցադրեց` ոչնչով չզիջելով ահեղ մրցակցին: Այս պարտությունը զգալիորեն բարդացրեց «Բարսելոնայի» վիճակը` չեմպիոնական մրցավազքում:
Կատալոնացիները շարունակում են առաջատար մնալ` 60 միավորով, սակայն «Ռեալն» ունի 59 միավոր և 2 խաղ պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
[/b]«Դեպորտիվո» - «Բարսելոնա»՝ 2:1
Խոսելու, 40, Ալեքս Բերգանտինիոս, 74 – Լուիս Սուարես, 46