Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 31-ին, ժամը 15:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապոգնության ավտոմեքենայից 6-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1935 թ. ծնված Վ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 31-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին քաղաքացուն 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն 1935 թ. ծնված Ա. Ջ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: