Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Ապրիլի 1-ին դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, 2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:
[img]http://shamshyan.com/ups/images/0248253001490981214531981.jpg[/img]
[color=#CC0000]
Երևան քաղաքում՝[/color]
Ապրիլի 1-ին սպասվում է կարճատև անձրև, 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/0298685001490981225682072.jpg[/img]