7327 դիտում
23:30 31-03-2017
ՀՀ արտգործնախարարը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ համաձայնություն ձեռք բերվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։
Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
ԱԳՆ ղեկավարը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին տեղեկացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ ջանքերի մասին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղմանը:
Նմանատիպ նյութեր
1869 դիտում
16:20 31-03-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
2256 դիտում
17:57 21-01-2015
Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա