211652_close_icon
views-count8036 դիտում article-date 20:22 31-03-2017

«Սամվել Սանամյանն առաջնորդ է». Գառնիկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի և մաթմոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանի խոսքը՝ Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին. «Սամվել Սանամյանին ճանաչում եմ 1999 թվականից։ Նրա հետ ինձ ծանոթացրել են շախմատի ֆեդերացիայի իմ գործընկերներ Լևոն Յոլյանը և Սմբատ Լպուտյանը։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանում տիրեց խաղաղություն, բայց ճանապարհներին քաոս էր, և շատ դժվար էր մեքենայով, առավել ևս բեռներով տեղափոխվել Հայաստանից դուրս։ Ես գիտեի, որ այդ գործը նախաձեռնել և իրականացրել է փայլուն մի երիտասարդ, որն Արցախյան պատերազմին մասնակցելուց հետո խաղաղ պայմաններում ևս իրեն նվիրել է զինվորական գործին։ Ինձ հաճելի էր ծանոթանալ այդպիսի մարդու հետ։ Հետագայում Սամվել Սանամյանի հետ դարձանք մտերիմ բարեկամներ, ես դարձա նրա՝ կրթության գծով խորհրդատուն։ Կրթություն, որը նրա կողմից բարձր է գնահատվում։ Պատահական չէ, որ նրա երեք զավակներն էլ ստացան բարձրակարգ կրթություն։ Ես առանձնացնում և հատկապես գնահատում եմ Սամվել Սանամյանի երեք որակները. նախ՝ Սամվել Սանամյանը լիդեր է, շատ հոգատար է իր ընտանիքի, գերդաստանի, ընկերների և ինչու չէ, հայ ազգի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ նրա ընկերների բազմությունը շատ լայն է։ Տարիների ընթացքում Սամվել Սանամյանն ընկերներ չի կորցրել։ Նա անընդհատ ավելացնում է իր ընկերների թիվը։ Նրա ընկերության սպեկտրը խիստ լայն է և բազմաբովանդակ։ Ընկերների մեջ կարող եք հանդիպել ավտոէլեկտրիկների, մեխանիկների, գյուղատնտեությամբ զբաղվողների, գեներալների, կրթության ոլորտի մարդկանց, գիտնականների։ Սամվել Սանամյանի երկրորդ կարևոր որակը գործի նկատմամբ խիստ պատասխանատվությունն է։ Բավական է Սամվել Սանամյանին դիմել որևէ խնդրանքով, և այդ խնդրանքը դառնում է նրանը։ Նա այնպիսի բծախնդրությամբ և մանրակրկիտ կզբաղվի քո խնդրով, որ ինքդ էլ կսկսես ամաչել։ Եվ երրորդը՝ նա ցանկացած գործ անում է որակով։ Շուրջ 18 տարվա ընթացքում ես Սամվել Սանամյանի հետ հորիզոնական եմ շփվել՝ որպես ընկեր, որպես ընտանիքի բարեկամ, և կախվածություն չի եղել միմյանցից։ Ելնելով դրանից և այն հանգամանքից, որ հանրապետությունում շատերը ճանաչում են ինձ ու գիտեն, որ ես երբեք թույլ չեմ տվել ինձ որևէ մեկի մասին ավելորդ գովասանքներ շռայլել, խորհուրդ եմ տալիս Կոտայքի մարզի բնակչությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրել Սամվել Սանամյանին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր