Ռուսաստանին հակազդելը ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրներից է. ԱՄՆ-ի պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է Ռուսաստանի ագրեսիային հակազդելը, հաղորդում է gazeta.ru-ն։
Հայտարարությունը նա արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
«Մեր ցուցակում առաջին խնդիրը պետք է կանգնած լինի հաղթանակը ԻՊ-ի դեմ, որը ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների և նրա գործընկերների համար մեծ սպառնալիք է, սակայն դաշինքի գլխավոր խնդիրներից մեկը մնում է ռուսական քարոզչությանն ու ագրեսիային դիմակայելը»,-ընդգծել է Թիլլերսոնը։
Վերջինիս խոսքով՝ հակազդեցությունը պետք է արտահայտվի ինչպես ուժի, այնպես էլ ոչ ուժի միջոցով։