Իրանը կասպյան հատվածում նոր նավահանգիստ է բացել
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մարտի 30-ին մասնակցել է կասպյան նոր նավահանգստի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղակայված է Էնզելի ազատ գոտում։ Այդ մասին հաղորդել է IRINN TV-ն։
Նոր նավահանգիստը կունենա 22 կետ, 2 ծովապատնեշ՝ 5100 մետր ընդհանուր երկարությամբ։ Ծրագրվում է բոլոր աշխատանքների ավարտից հետո վերաբեռնման կետի հզորությունը հասցնել մինչև 15 մլն տոննայի։
Երրորդ սերնդի այդ նավահանգիստը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու ծովային հաղորդակցության համակարգերով։