Ռուսական ռազմանավերը զորավարժանքներ են սկսել կասպյան ջրերում
                        ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի 20-ից ավելի ռազմանավեր  Հարավային ռազմական օկրուգի անսպասելի ստուգումների շրջանակում վարժանքներ են սկսել Կասպից ծովում, որտեղ իրականացնում են ծովային, առափնյա և օդային թիրախային նպատակներով հրթիռային ու  հրետանային համալիր կրակոցներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով օկրուգի մամուլի ծառայությանը:
Զորավարժություններին ներգրավված են նաև «Дагестан» հրթիռակիր նավը, «Град Свияжек», «Углич», «Великий Устюг» փոքր հեռահարության հրթիռներով նավերը, «Волгодонск» և «Махачкала» հրետանային նավերը, բազային ու ռեյդային ականահաներ, «П-351» հակադիվերսիոն նավը, ինչպես նաև հիդրոգրաֆիկ ծառայության ու օժանդակ նավատորմի նավեր:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտ 2.5 հազար կմ-անոց ծովային պոլիգոնը փակ է քաղաքացիական նավերի համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

