«Բավարիան» մնացել է առանց դարպասապահների
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ծնկի վնասվածքի պատճառով երկու շաբաթ բաց է թողնելու: Նրան պետք է փոխարիներ երկրորդ դարպասապահ Սվեն Ուլրայխը, սակայն այսօր վերջինս մարզման ժամանակ նույնպես վնասվածք է ստացել:
Եթե Ուլրայխը մինչև շաբաթը օրը` «Աուգսբուրգի» հետ հանդիպմանը չապաքինվի, ապա խաղադաշտ կմտնի 36-ամյա Տոմ Շտարկեն:
Նշենք, որ Ուլրայխը վերջին անգամ «Բավարիայի» պաշտոնական խաղում մասնակցել է 2016թ. մայիսին, իսկ Շտարկեն` 2014թ. մարտին:


