211652_close_icon
views-count3472 դիտում article-date 14:25 30-03-2017

Գևորգ Ղազարյանը նախնական տվյալներով բաց կթողնի առնվազն 6 ամիս

Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Գևորգ Ղազարյանը պետք է բուժզննում անցներ Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: Այսօր առավոտյան ՀՖՖ պաշտոնական կայքը կապ հաստատեց Գևորգ Ղազարյանի հետ, ով ասաց հետևյալը. «Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից: Նախնական տվյալներով վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու և վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»:

Նմանատիպ նյութեր