211652_close_icon
views-count9063 դիտում article-date 16:39 29-03-2017

Արցախի պաշտպանության բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն

Մարտի 22-ից 25-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործել ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակն ու անընդհատ փոփոխվող իրադրությունում որոշումներ ընդունելու ունակությունները: Զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի և ևս մեկ անգամ ցույց տվել, որ ինչպես պայմանական, այնպես էլ իրական մարտադաշտում պաշտպանության բանակն ի վիճակի է պատվով կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր և ապահովել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը: Զորավարժության եզրափակիչ փուլին ներկա են գտնվել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր