3216 դիտում
13:26 28-03-2017
Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները
2017թ. մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Մարտի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության և ԵԽԽՎ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ, վերոնշյալ հանձնաժողովների փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Նաիրա Կարապետյանը:
Նիստը վարել են ԱՊՀ ՄԽՎ Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մաուլեն Աշիմբաևը և ԵԽԽՎ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Յեյսեն Մոգենսը: Նիստին քննարկվել է ահաբեկչության ֆինանսավորման հակազդման և ԴԱԻՇ գործունեության դեմ պայքարում՝ ԵԽԽՎ և ԱՊՀ երկրների խորհրդարանների մասնակցության ընդլայնման հարցը: Հնչել են բազմաթիվ ելույթներ: Զեկույցով հանդես է եկել Հերմինե Նաղդալյանը: Նա կարևորել է նման համատեղ, երկու հարթակներում ներկայացված մասնակիցների հանդիպումները, որոնք նպաստում են առաջ քայլել, միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության դեմ:
Նույն օրը տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ բոլոր՝ 10 մշտական հանձնաժողովների՝ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Գիտության և կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի, Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման, Էկոնոմիկայի և ֆինանսների, Վերահսկիչ-բյուջետային, Պաշտպանության և անվտանգության և Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերը:
Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ “ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25 ամյակի մասին” ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների Հայտարարության մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունվել են:
Մարտի 27-ին տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված է եղել “ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25 ամյակի մասին” ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների Հայտարարության մասին հարցը:
ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը:
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցեց ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստից հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 46-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են ավելի քան 21 մոդելային օրենքներ, զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրել է «ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնակնների միջև համագործակցության մասին» առաջարկությունները, որոնք ընդունվել են: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում:
Լիագումար նիստի արդյունքները ամփոփվել են կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների կողմից հնչեցված հարցերը հիմնականում առնչվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին:
Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսավոր միջոցառումներ:
Խորհրդանշական և կարևոր իրադարձություն էր ՀՀ խորհրդարանի կողմից ԱՊՀ ՄԽՎ-ին Ռուսաստանի կայսրության Պետական Դումայի պատգամավոր Միքայել Պապաջանյանի կիսանդրու նվիրատվությունը, որը համընկավ ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանի հետ: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանի ղեկավարներ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ պատվավոր հյուրեր:
Կիսանդրու բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որում մանրամասն ներկայացրել է Միքայել Պապաջանյանի կենսագրությունը և ավանդը պետական-քաղաքական գործում:
Վալենտինա Մատվիենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող արժեքավոր նվերի համար:
Մարտի 27-ին տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել Հերմինե Նաղդալյանը: Շնորհավորելով գործընկերներին՝ նա բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ դերը ազգային օրենսդրության ներդաշնակեցման, մոդելային օրենսդրության, փորձի փոխանակման, համաժողովների և նշանավոր միջոցառումների, ինչպես նաև, կանանց քաղաքական կյանքին վերաբերող հանդիպումների կազմակերպման գործում, այդ թվում՝ կարևոր և հիշարժան իրադարձություն համարել Եվրասիական կանանց համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ-ից կանանց պատվիրակությունը: Իր ամփոփիչ խոսքում Հերմինե Նաղդալյանը ընդգծել է ԱՊՀ ՄԽՎ դերը անդամ խորհրդարանների երկկողմ հարաբերություններում, բարձր գնահատել մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում՝ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», «Առողջ քաղաքներ» ,«Անվտանգություն ճանապարհներին», «Եվրոպան առանց բաժանարար գծերի», «Երիտասարդական խորհրդարանականներ» և այլն: Հերմինե Նաղդալյանը կարևորել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի զգալի ներդրումը տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Հերմինե Նաղդալյանը առանձնահատուկ ընդգծել է Վեհաժողովի բացառիկ խաղաղարար գործունեությունը, որի գլխավոր արդյունքներից մեկն էր՝ կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի , Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ 1994թ-ին:
Նիստի ավարտին տեղի է ունեցել ավանդույթ դարձած պարգևատրման արարողությունը:
Նմանատիպ նյութեր
2671 դիտում
14:25 25-11-2016
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը
940 դիտում
14:03 25-05-2024
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը