211652_close_icon
views-count2019 դիտում article-date 09:25 28-03-2017

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանացքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արարատի մարզի Վեդի քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր