2600 դիտում
17:40 27-03-2017
Չինաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտի պատվիրակությունը Հայաստանում է. քննարկվում է մեղրի արտահանման հնարավորությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ:
Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ողջունելով հյուրերին, կարևոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրների լիազոր մարմինների միջև փոխգործակցությունն ու մասնագետների միջև շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից: Նա նաև նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ և արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ներկրման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաև առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը:
Նմանատիպ նյութեր
2077 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
1018 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
982 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
751 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»