Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը. կա առնվազն 5 զոհ և բազմաթիվ վիրավորներ
Թուրքիայի Սինոփ քաղաքում ուղևորատար ավտոբուսը անդունդն է ընկել։ Այդ մասին հաղորդում է Life-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 5 մարդ։ Կան բազմաթիվ վիրավորներ։
Այլ մանրամասներ ավտովթարից չեն հաղորդվում։