2816 դիտում
20:09 12-06-2019
ԱՊՀ պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեն նիստ է գումարել Երևանում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունիսի 10-11-ը կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության նախագահությամբ և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ:
Կոմիտեի անդամները քննարկեցին ԱՊՀ մի շարք փաստաթղթերի նախագծեր, հստակեցրին ԱՊՀ բազմակողմ պայմանագրերի կնքման ընթացակարգերի մեթոդական ցուցումների սկզբունքային մոտեցումները:
Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում հյուրերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ հերթական նիստի ընթացքում քննարկված թեմաները և նիստի արդյունքները:
Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարևորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի քննարկման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4087 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել