Միրանդա. Հաջորդ «Ոսկե գնդակը» Նեյմարի համար է
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Միրանդան իր կարծիքն է հայտնել հարձակվող Նեյմարի մասին:
«Հաջորդ «Ոսկե գնդակը» Նեյմարի համար է: Այսօրվա դրությամբ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա հիմա լավագույն ժամանակներն է ապրում:
Մենք շատ հասուն ու լավ կազմակերպված հավաքական ունենք: Յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչում է կայանում իր դերը խաղադաշտում: «Ուրուգվայցիների հետ խաղում (4:1) Բրազիլիան առաջինը բաց թողեց, բայց դա չազդեց թիմի վրա և մենք հաղթեցինք», ասել է ֆուտբոլիստը: