67051 դիտում
14:48 24-03-2017
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա ձկնորսի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով
Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մարտի 23-ին, ժամը 23։00-ից մինչև մարտի 24-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում մահացածը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ավագյանը, «ԻԺ 18 EM» տիպի մեկփողանի 12 ՏՉ որսորդական հրացանով ինքնասպան է եղել։ Նա կրակել է իր գլխի շրջանին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ավետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Ավագյանն աշխատում էր Արմաշ գյուղի «Ծարակ-Ծաղկենց» ձկնաբուծարանում՝ որպես պահակ, իսկ այն հրացանը, որով նա կատարել է ինքնասպանությունը, պատկանում է «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Փայլակ Գևորգյանին։
Ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)