211652_close_icon
views-count6511 դիտում article-date 11:55 23-03-2017

Հայաստանը Եվրոպայի արտիստիկ պարերի առաջնությունում պարտության մատնեց Ադրբեջանին․ վերջինիս պատվիրակությունը, ՀՀ հիմնը լսելով, կրկին զգաց իր ավելորդությունն ու լքեց պատվանդանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 17-19-ը Մոսկվայում Եվրոպայի արտիստիկ պարերի առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչները վերադարձել են եռակի չեմպիոնի տիտղոսով։ «Gold Star» և «Aratta» պարային համույթները պայքարել են 32 պետության 5000-ից ավելի մասնակիցների դեմ։ 30 անվանակարգից18-ում մերոնք հայտնվել են մրցանակային եռյակում։ Մշակութային փառատոնը, ինչպես միշտ, զերծ չի մնացել քաղաքականությունից։ Պաշտոնական պարգևատրման արարողության ժամանակ, երբ Հայաստանի ներկայացուցիչները ճանաչվել են բացարձակ չեմպիոն և հնչել է ՀՀ պետական հիմնը, երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանը ներկայացնող պարային խումբը լքել է պատվանդանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արման Ղուկասյանը, ով նաև հանդիսանում է WADF-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Անդրկովկասի տարածաշրջանում, նշեց, որ մրցույթի մասնակիցները բավականին ուժեղ են եղել և թեժ պայքար է ընթացել։ Նշենք, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի պարային խմբերին Ա. Ղուկասյանն է ներկայացնում այս ֆեդերացիայի կողմից կազմակերպված յուրաքանչյուր մրցույթին։ Ա. Ղուկասյանի խոսքով՝ տարվա ընթացքում կազմակերպվում է 10-15 մրցույթ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 5000-ից ավելի ներկայացուցիչ։ «Հայաստանն այս մրցույթներում ներկայացնում էին «Gold Star» և «Aratta» պարային համույթները։ Վերջինիս ղեկավար Գևորգ Քեշիշյանը նույնպես միջազգային կարգի մրցավար է»,-նշեց նա։ Շնորհավորում ենք Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։ Տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/gevorg.qeshishyan.9/videos/1311317215655925/?autoplay_reason=user_settings&video_container_type=1&video_creator_product_type=0&app_id=6628568379&live_video_guests=0]այստեղ[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր