Եվրոպայի Լիգա. «Դնեպր»-ը պարտության մատնեց «Տոտենհեմ»-ին. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակում ուկրաինական «Դնեպր»-ը անսպասելի հաղթանակ տոնեց խաղարկության հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկի` անգլիական «Տոտենհեմ»-ի նկատմամբ: Հանդիպման ելքը վճռեց 83-րդ րոպեին Եվգենի Կոնոպլյանկայի խփած միակ գնդակը:
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին:
«Դնեպր» - «Տոտենհեմ»`1:0
Գոլ` Կոնոպլյանկա 83' (11մ)