211652_close_icon
views-count9497 դիտում article-date 22:35 22-03-2017

Երիտասարդ երգիչների միջազգային մրցույթում` հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

Մարտի 9-13-ը Թբիլիսիում կայացել է Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի կազմակերպիչներն են Ե. Միկելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնը, աջակիցներ՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել, ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից: 4 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են 5 մենակատարներ, ովքեր արժանացել են հետևյալ մրցանակների. ◆ Մարիամ Ալոյան /մեցցո-սոպրանո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, դասատու՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ք. Սահակյան) արժանացել է Հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի: ◆ Արտյոմ Ասմանգուլյան (Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան) արժանացել է Առաջին մրցանակի: ◆ Հովհաննես Անդրեասյան (տենոր) արժանացել է Առաջին մրցանակի: ◆ Հովհաննես Կարապետյան /բաս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան/ արժանացել է Երկրորդ մրցանակի: ◆ Արուսյակ Դավթյան /սոպրանո/ արժանացել է Երկրորդ մրցանակի: Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Tenor World Association of Arts» ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից:

Նմանատիպ նյութեր