2068 դիտում
15:03 22-03-2017
Երեք նորամուծություն կադաստրի համակարգում. դյուրացվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դրանք միտված են համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և համակարգի աշխատանքի թափանցիկությանը:
Այդ նպատակով սույն թվականի մարտ ամսից համակարգի սպասարկման գործառույթներում գործում են հետևյալ փոփոխությունները.
Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Այժմ բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, քաղաքացին հնարավորություն ունի նաև դիտելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում և այլն), ինչպես նաև այն ներբեռնելու և տպելու հնարավորություն:
Այսուհետ դիմումատուների ցանկությամբ sms կարճ հաղորդագրությամբ նրանց կծանուցվի իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ կայցելեն միայն դրա պատրաստ լինելուց հետո:
Սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրության տեսքով և էլեկտրոնային նամակով կծանուցվի կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման և միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների մասին:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
19:14 08-12-2020
ՊԵԿ-ն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները
1634 դիտում
14:33 05-10-2021
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն
Այս բաժնից
697 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
589 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
793 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am