ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա մայիսի 25-ին
Մայիսի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին Interfax-ին հայտնել է հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներից մեկը։
Քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարին, դաշինքի անդամ պետությունների միջև ֆիսկալային հավասար բաշխմանը, ինչպես նաև պաշտպանության մեծացմանն առնչվող հարցեր։
Ամենայն հավանականությամբ գագաթնաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը այս պահին գտնվում է Վաշինգտոնում, սակայն հայտնի է, որ նրա և Թրամփի միջև ոչ մի տեսակի շփում չկա։ Նա հանդիպել է պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի հետ, իսկ այսօր կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։