2701 դիտում
10:16 22-03-2017
Ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, և ինչպես պետք է քաղաքացին իշխանություն ձևավորի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հետքը» վերջերս հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի, մասնավորապես, հայտնի է դառնում պատգամավորության թեկնածուների միջին տարիքը։ Այդ տվյալներից պարզ է դառնում, որ ընտրական պրոցեսի ամենաերիտասարդ մասնակիցներն են «Ելքը» և «Ազատ դեմոկրատները», որտեղ կանանց և աղջիկների միջին տարիքը 40 տարեկանից ցածր է, իսկ տղամարդկանցը՝ այդ շեմից մի քիչ բարձր։ Իհարկե, երիտասարդներ կան նաև այլ կուսակցություններում և դաշինքներում։
Չգիտեմ՝ ում ինչպես, բայց ինձ առավել հաճելի է հարցազրույց վերցնել և ընդհանրապես շփվել հենց այդ տարիքի քաղաքական գործիչների հետ։ Նրանց հայացքը, իրականության ընկալումը թարմ է, «հետխորհրդային բարդույթները» նրանց չեն խանգարում, քննադատությունը կոշտ է, բայց զուրկ Է ամբոխահաճո հայհոյախոսությունից և ապոկալիպտիկ պատկերներից («երկիրը կործանվում է», «եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա...»)։
Այն երիտասարդները, որոնց հետ ես շփվում եմ, բավականաչափ կրթված են՝ հասկանալու համար, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ամբողջությամբ չի վերարտադրվի։ Եվ հակառակը՝ իմ հասակակիցների մեծ մասն ինձ մոտենում է հետևյալ հարցով՝ «ո՞վ է թագավոր նստելու՝ Սե՞րժը, թե՞ Գագոն»։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը միտումնավոր չեն բացատրում ժողովրդին խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները, որովհետև այդպես հեշտ է. քարոզչությունն այս պարագայում հիմնված է «բարի» և «չար» թագավորների, իշխանների, քյոխվաների հակադրության վրա։
Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն է տգիտությունը, կրթության պակասը։
Խորհրդային դպրոցը տալիս էր մեզ գիտելիքներ տարբեր բնագավառներից, բայց խավարի մեջ էր պահում շատ կարևոր, սկզբունքային հարցերում՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, և ինչպես պետք է այդ քաղաքացին իշխանություն ձևավորի, որն է այդ հարցում նրա՝ քաղաքացու պատասխանատվությունը։ Անկախ Հայաստանի դպրոցում նույնպես նման բաներ չեն սովորեցնում։ Կյանքն է սովորեցնում, և «Էլեկտրիկ Երևանից» ու մանավանդ քառօրյա պատերազմից հետո իմ մեջ տպավորության է ստեղծվել, որ մեր երեխաների սերունդն արդեն պատրաստ է ապրել բոլորովին այլ կանոններով, այլ երկրում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
11:17 16-11-2021
Սա նախարարների խնդիրը չէ․ Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարել․ «Առավոտ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»