106494 դիտում
21:42 21-03-2017
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. BMW X6-ը բախվել է Opel-ին, այնուհետև ծառին ու փլուզել շինության պատը. վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ X6-ի վարորդը եղել է պատգամավորի որդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X6 մակնիշի և Opel մակնիշի 34 VZ 107 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև բախումը՝ BMW X6-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև՝ բախվել Opel-ին, հետո կոտրել հաստաբուն ծառը, իսկ հետո՝ հարվածել շինության պատին՝ փլուզելով այն:
Մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը՝ անհայտ անձինք X 6-ի վրայից հանել էին համարանիշները:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ X 6-ը վարել է երիտասարդ տղա, իսկ մի մասն էլ նշում էին, որ այն վարել է Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Գրիգորյանի որդին, ով վթարից հետո հեռացել էր դեպքի վայրից:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով հիվանդանոց քաղաքացիենր դիմել են, թե ոչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Բելառուսի Հանրապետությունում և նոր է ներմուծվել Հայաստան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+