Երկնային ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս Արթուր Ալավերդյան․ դու ապրեցիր արժանապատիվ, ծառայեցիր հայրենիքին նվիրումով և ամենաթանկը՝ կյանքդ, նվիրեցիր հայրենի հողին ու հայրենիքիդ պաշտպանությանը
Արարատ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՐԹՈՒՐՍ
Այսօր այն օրն է, երբ տարիներ առաջ լույս աշխարհ եկար, որի անունը տարիներ անց պիտի գրվեր մեր պատմության ամենացավոտ, բայց ամենափառավոր էջերում։ Քո ծննդյան օրը այսօր հիշում եմ ոչ միայն արցունքներով ու կարոտով, այլև անսահման հպարտությամբ։
Արթուր, դու ապրեցիր արժանապատիվ, ծառայեցիր հայրենիքին նվիրումով և ամենաթանկը՝ կյանքդ, նվիրեցիր հայրենի հողին ու հայրենիքիդ պաշտպանությանը։ Քո սխրանքը չի մոռացվելու, որովհետև իսկական Հերոսները չեն հեռանում․ նրանք ապրում են իրենց թողած բարի անունով, իրենց գործով ու իրենց հայրենիքի հիշողության մեջ։
Այսօր, երբ պիտի շնորհավորեի քեզ, խոսքերս գուցե հասնում են երկինք։ Այնտեղ, որտեղ հիմա դու ես՝ իմ անմահ արծիվ։
Թող երկնքում այս օրը քեզ համար խաղաղ լինի, իսկ ներքևում քո անունը միշտ հնչի սիրով, հարգանքով ու հպարտությամբ։ Քո ծննդյան օրը թող դառնա ևս մեկ առիթ՝ հիշելու, թե ինչպիսի արժանի զավակ է ունեցել մեր հայրենիքը։
Ծնունդդ շնորհավոր երկնքում բալես, Արթուր ջան։
Քո ծնունդը իմ համար հիշողություն է, քո կյանքը՝ օրինակ, իսկ քո հերոսությունը՝ անմահություն։
Դու չես մոռացվել և երբեք չես մոռացվելու։ Քո անունը կմնա սերունդների հիշողության մեջ, իսկ քո սխրանքը՝ հայրենիքի պատմության մեջ։
Հավերժ փառք ու խոնարհում քո անմահ հիշատակին։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, տղե՛րք»։