211652_close_icon
views-count2775 դիտում article-date 18:13 18-02-2015

Պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ

Փետրվարի 17-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի հյուրանոցային մի համալիր մարմնավաճառներ են այցելել և զբաղվել մարմնավաճառությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում մարմնավաճառներ՝ 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ն և 1990 թ. ծնված Աննա Ե.-ն բացատրություններ են տվել, որ 2013 թ. ընթացքում Համլետավան բանավանում գտնվող հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից պարբերաբար, շահադիտական նպատակով, սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրվել են սենյակներ, որտեղ իրենք զբաղվել են մարմնավաճառությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր