Մոնիկա Բելուչչին կվարի Կաննի կինոփառատոնը
Իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելլուչչիին է վստահվել Կաննի կինոփառատոնի այս տարվա անցկացումը։ Այդ մասին հայտնում է ANSA-ն՝ հղում անելով փառատոնի կազմակերպիչներին։
Այն անցկացվելու է մայիսի 17-28-ը։ Բելլուչչին կբացի և կփակի փառատոնը։
Հայտնի դերասանուհին մեկ անգամ չէ, որ եղել է Կաննի կինոփառատոնի հյուրը։ Նա առաջին անգամ Կանն է ժամանել՝ ներկայացնելու իր մասնակցությամբ «Կասկածի տակ» ֆիլմը, իսկ 2006 թվականին եղել է ժյուրիի անդամ։