Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Մարտի 20-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում՝ ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել ԳԱԶել մակնիշի 35 FF 136 և Mercedes մակնիշի 24 LՍ 486 պետհամարանիշերով ավտոմեքենաները: