Արծվիկը ներկայացրել է «Fly with me» եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը. ՏՍԱՆՅՈՒԹ
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը, վերջապես, երկրպագուների դատին հանձնեց «Fly with me» («Թռչիր ինձ հետ») եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը:
Այս տարվա հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները:
Հիշեցնենք,որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին` Կիևում:
Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում: