211652_close_icon
views-count20742 դիտում article-date 20:38 18-03-2017

Բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ՊՊԳՎ ԱԱ և ԳՊ բաժնի ծառայողների հետ համատեղ՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Հ.-ին։ Նա մարտի 3-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր